Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2019-ի հունվարին ֆիզիկական անձինք ՌԴ-ից դեպի ՀՀ ավելի քիչ գումար են ուղարկել, քան Հայաստանից Ռուսաստան

2019-ի հունվարին ֆիզիկական անձինք ՌԴ-ից դեպի ՀՀ ավելի քիչ գումար են ուղարկել, քան Հայաստանից Ռուսաստան
21.03.2019 | 12:40

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած փոխանցումները 2019 –ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 24.4 մլն դոլարով կամ 25.8 %-ով: 2019-ի հաշվետու ամսում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) փոխանցած բոլոր միջոցների (անկախ բնույթից) ծավալը կազմել է 119 մլն դոլար, այդ թվում՝ 50,7 մլն բաժին է ընկել Ռուսաստանից փոխանցումներին։ ՌԴ- ից մասնավոր փոխանցումների ծավալը 2018-ի հունվարի համեմատ կրճատվել է 2.1%-ով, իսկ ԱՄՆ-ից մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 32,6%-ով։ 2019-ի հունվարին Հայաստանից Ռուսաստան մասնավոր փոխանցումների ծավալն անցած տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 1.9 անգամ և կազմել է 54.5 մլն դոլար։ Զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությանը) եղել է բացասական՝ -3.8 մլն դոլար, այսինքն` ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան ավելի քիչ գումար են ուղարկել, քան Հայաստանից Ռուսաստան։ Հայաստանի ԿԲ-ի վիճակագրական տվյալներից երևում, է որ 2004-ից սա եզակի դեպք է, երբ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը զիջում է հակառակ ուղղությամբ փոխանցված ծավալին։ 2018-ին Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալը ևս կրճատվել էր 1.4%-ով, մինչդեռ դեպի Հայաստան ընդհանուր մասնավոր փոխանցումների ծավալն աճել էր 1.7%-ով։

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ